Հայաստանում համաճարակային լարված իրավիճակի պատճառով դպրոցներում ևս երկու շաբաթով կերկարաձգվի աշնանային արձակուրդը՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ։ Դասերը սակայն հոկտեմբերի 30-ից հեռավար ձևաչափով կվերսկսվեն միայն 12-րդ դասարանցիները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախնական տվյալներով, վերջին շաբաթներին տեղահանվել կամ տեղափոխվել է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը։ Մարդիկ տեղափոխվել են կա՛մ Արցախի ավելի անվտանգ բնակավայրեր, կա՛մ Հայաստան։
22-ամյա գեղանկարիչ Մանու Հարությունյանը նկարն ավարտեց 2 ժամում ու այն տեղադրեց Ֆեյսբուքում, ապա տեսնելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարիք կա, որոշեց նկարը աճուրդի հանել՝ հասույթը փոխանցելով հիմնադրամին։
Հայաստանում վիրուսի տարածման տեմպը օրեր շարունակ չի նվազում, վերջին մեկ օրում գրանցվել է 2213 նոր դեպք։
Դրական է եղել իրականացված 5760 հետազոտությունների 43 տոկոսը, մահացել է 14 մարդ։
Թեև երկրում գրեթե մեկ ամիս է` ռազմական դրություն է հաստատված, Եվրամիության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել։ Հայտարարում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ավելի քան 40 տոննա հումանիտար բեռ տեղափոխող օդանավն այսօր Լոս Անջելեսից ժամանեց Երևան։
Նվիրատվությունները կատարվել են 58 երկրից, առավել ակտիվ մասնակցել են Հայաստանից, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից:
Եվրոպաբնակ հայերը շարունակում են բողոքի ակցիաները՝ փակելով միջպետական ճանապարհներ։
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը «Ազատությանը» հայտնեց, որ չեղարկվել է «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան շուրջ 100 տոննա հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ են ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները:
Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին ու նրանց ուղեկցող խմբի անդամին այսօր տեղափոխեցին Երևան։
Պատերազմի պայմաններում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության մասին է հայտարարում Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ այժմ խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Երիտասարդները երեկ արդեն ժամանում էին Կենտրոնական հավաքակայան:
Բեռնել ավելին