Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հայտարարեց՝ տարածքների ու շենք-շինությունների վաճառքի գործընթացն իր հսկողության տակ է ու այլևս թույլ չի տա հանրային տարածքներ օտարել, ապօրինի, ծիծաղելի գներով գույք վաճառել՝ վնաս հասցնելով համայնքներին, այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տասնամյակներում։