Սեպտեմբերի 22-23-ին Երեւանում անցկացված «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով համաժողովի շրջանակներում որակի ապահովման խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկում էին շուրջ 250 մասնակիցներ` բուհերի, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ գործարարներ: