Հանրապետության 1400 դպրոցներում այսօր աշխատում է շուրջ 45.000 ուսուցիչ: Տոնի առթիվ նախարարը պատվոգրեր հանձնեց նաեւ տարվա լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն եւ լավագույն դաստիարակ անվանակարգերում մրցույթի հաղթողներին:
Ուսուցիչներից բացի պարգեւների արժանացան նաեւ տնօրեններ եւ մանկապարտեզների դաստիարակներ: Եթե դպրոցների ուսուցիչները քիչ թե շատ իրենց գնահատված են զգում, ապա դաստիարակները դժգոհում են աշխատավարձից, որը կազմում է մոտավորապես 20.000 դրամ: Ըստ նրանց` դրա պատճառն այն է, որ նախադպրոցական հաստատությունները պատկանում են տեղական ինքնակառավարման մարմիններին:
Երեկոյան Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված հանդիսության ժամանակ «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթների հաղթողներին կհանձնվեն Հոնդա մակնիշի մեքենաներ: