Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 18-19-ին Երեւանում եւ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերում կանցկացվեն շուրջ 45 մշակութային միջոցառումներ:
Միջոցառումները համախմբված են 3 թեմաների շուրջ` «Ժառանգության առանձին ձեւերը եւ տեսակները», «Ժառանգությունը տարբեր պատմական շրջաններում», «Ժառանգության նկատմամբ հասարակության վերաբերմունքը»:
Հայաստանի Ազգային պակերասրահում, օրինակ, բացվեց «Տեսնել գույնով» բրիտանական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 25-ը: Բրիտանական խորհուրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասաց, որ այսօր Բրիտանական խորհրդի հավաքածուն ընդգրկում է շուրջ 8000 ժամանակակից արվեստի գործեր:
Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ` Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են 1991 թվականից ամեն տարի սեպտեմբերին: