Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը հանդիպել է Երեւանի դպրոցների տնօրենների հետ


Արմեն Աշոտյանը և Գագիկ Բեգլարյանը տնօրենների հետ հանդիպման ժամանակ
Արմեն Աշոտյանը և Գագիկ Բեգլարյանը տնօրենների հետ հանդիպման ժամանակ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսումնական տարվա նախաշեմին մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ դպրոցի տնօրեններին ներկայացրել է ոլորտի բարեփոխումներն ու ծանոթացրել նորամուծություններին:

Նախարարի համոզմամբ` այսօր կրթական համակարգի թիվ մեկ խնդիրը կառավարման որակի բարձրացումն է, ինչը «մեծապես կախված է դպրոցների տնօրենների կառավարման հմտություններից եւ օրինականության սահմաններում գործելու պարտավորություններից»: - «Կրթությունը այն ոլորտն է, որը դատապարտված է մշտական փոփոխությունների: Մեր հիմնական տրամաբանությունն այն է, որ կրթությունը ծառայություն է, որը պետք է լավագույնս մատուցվի բոլոր շահառուներին», - նշեց նա:

Երեւանի դպրոցների տնօրենները
Անցումը նոր կրթական համակարգի, դասագրքերի, դպրոցների նյութատեխնիկական բազայի հագեցվածության եւ սրանցից բխող խնդիրները պարբերաբար քննարկվում են: Երեւանի դպրոցների տնօրեններին անհանգստացնում են հատկապես այն բարեփոխումները, որոնք ոչ միշտ են դրական ընդունվում:

Մանկավարժների խորհրդակցությանը նեկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում խոսքով` քաղաքապետարանի աշխատակիցները եկել են վերահաստատելու, որ հետեւողական են լինելու դպրոցների նկատմամբ:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ այս ուսումնական տարվա նորույթներից մեկին` ուսուցչի երդմանը, որի տեքստն արդեն պատրաստվել եւ ուղարկվել է դպրոցներին: - «Երդումը այն մարդկանց համար է, ովքեր գիտեն իրենց խոսքի արժեքը: Երդում տալով` մանկավարժները եւս մեկ անգամ կհաստատեն, որ կրթությունը առաքելություն է», - նշեց նախարարը:

XS
SM
MD
LG