Դիմորդները արտասված, լարված եւ շփոթված էին դուրս գալիս Հայոց լեզու եւ գրականություն առարկայի բանավոր քննությունից: Քննական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ հայ գրականույան ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը պատմեց, որ 3 օրեր ընթացքում ընդամենը մեկ 20, մեկ 19 եւ վեց 18 միավորներ ստացողներ են եղել: Հիմնականում գերակշռում են միջին եւ ցածր գնահատականները:Այս տարի անհամեմատ մեծ է անբավարար ստացողների թիվը: