Ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցել են «Հայոց լեզու, գրականություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» առարկաները դասավանդող 254 ուսուցիչներ Երեւանի եւ մարզերի դպրոցներից:
Որակավորման դասընթացներն անցկացվել են 2 ուղղություններով` նեղ մասնագիտական եւ ընդհանուր կրթական: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` պետք է բարելավվեն ոչ միայն ավագ դպրոցների շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան, այլեւ կրթական մակարդակը, ինչը, ըստ նրա, առավել կարեւոր է:
Դասընթացներն անցկացվել են հիմնական երկու թեմաներով` գնահատման նորագույն ձեւերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Դասընթացների համար հիմք են ընդունվել ուսումնական պլանները, ծրագրերն ու դասագրքերը:
Վերապատրաստման դասընթացներն անցկացրել են տարիների փորձ ունեցող առաջատար մասնագետները եւ ավագ դպրոցների դասագրքերի հեղինակները: