Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` առաջին հերթին մեղավոր են ծնողները, ովքեր մրցակցության մեջ են մտնում հարեւանների եւ բարեկամների հետ եւ ընտրում բարձր վարկանիշ ունեցող մասնագիտություններ:
Խնդիր կա նաեւ դպրոցներում, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ չեն անցկացվում եւ դիմորդները շատ հաճախ նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ է առաջարկում այս կամ այն համալսարանը:
Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանի համոզմամբ` այս խնդիրը կլուծեն ավագ դպրոցները, որոնք հնարավորություն կտան ոչ միայն հոսքային կրթություն տալ, այլեւ ուսումնառության ընթացքում կողմնորոշել աշակերտներին` ըստ նրանց նախընտրած առարկաների:
«Համագործակցություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 19-24 կանցկացնի դասընթացներ «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թեմայով:
Կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը տեղեկացրեց, որ դրանց կարող են մասնակցել 17-25 տարեկան երիտասարդներ:
25 տեղի համար արդեն դիմել է 100 հոգի: