Երկօրյա համաժողովը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, որի տնօրեն Ռուբեն Թոփչյանի փոխանցմամբ` առավել հրատապ հարցերի շարքում քննարկվել են այն մեխանիզմների եւ մոտեցումների կիրառումը, որոնք թույլ կտան ուսումնական գործընթացը դարձնել կառավարելի եւ ապահովել կրթություն-աշխատաշուկա կապը: - «Ուզում ենք, որ համակարգը կառուցվի ներքեւից վերեւ եւ ոչ հակառակը, ինչպես ընդունված է մեզանում», - նշեց Թոփչյանը:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանի խոսքով` իհարկե համաժողովը խնդրի լուծում չէ, սակայն նման հանդիպումները անհրաժեշտ են: - «Տեղեկատվության տարածումն օգնում է հասկանալ, որ գործ ունենք նոր մշակույթի հետ, որը կպահանջի նոր ինքնություն ու նոր վարքագիծ, ինչը հանարքվոր չէ անել կառույցներով», - ասաց նա:
Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Հրաչյա Հակոբջանյանն իր ելույթում անդրադարձավ խնդիրներին, որոնք հուզում են ուսանողներին` հնացած դասախոսություններ, կոռուպցիոն դրսեւորումներ եւ դասախոսների վերապատրաստման անհրաժեշտություն: