Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները, փաստաբանը, հայաստանյան իրավապաշտպանները «ցինիզմ» են որակում Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քայլը, եզրակացնելով, որ սրանով խորանալու են երկրում անպատժելիության մթնոլորտն ու լարվածությունը, սա ապտակ և մարտահրավեր է հասարակությանը։