Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Երևանի Կողբացու փողոցում երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով դեռևս քրեական գործ չի հարուցվել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ սպասում են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 22-ի շրջակայքում։ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ վերջին օրերի բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը ստացել են մարմնական վնասվածքներ: «Պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 հիվանդանոց տեղափոխված Արշամյանը արդեն տուն է գնացել, իսկ գլխի շրջանում վնասվածք ստացած Սաղաթելյանը հոսպիտալացվել է և ենթարկվել քթի վիրահատության։
Հայկակ Արշամյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իր և ընկերոջ վրա Կողբացու փողոցում գտնվող իրենց շենքի բակում հարձակվել են 6-7 անծանոթ հաղթանդամ տղամարդիկ՝ սև հագուստներով:
«Մեքենան գարաժի մոտ կանգնեցրի, Սուրենը մեջը նստած էր: Դուրս եկա, որ գարաժը բացեմ՝ հետևից խփեցին: Աննկատ էին մոտեցել, որ նկատված մոտենային՝ ուրիշ ձև կլիներ, բայց աննկատ մոտեցան, հետևից խփեցին: Սուրենը չհասցրեց մեքենայից դուրս գալ, երկու կողմից էին խփում», - պատմեց քաղաքացիական ակտիվիստը, - «Ոչ մի ձայն չեն հանել, ուղղակի հետևից խփել են առանց ոչինչ ասելու: Կազմակերպված խփել են, կազմակերպված գնացել»:
Արշամյանը հարձակվողներին բնութագրեց որպես՝ «լավ մարզված, հաստ վզերով, մայկաներով՝ կիպ կպած, սև գույնի, երկու հոգի կեպի ունեին գլուխներին»: Ասաց՝ այդքանն է կարողացել տեսնել, որովհետև մութ էր:
Ծեծից և ակտիվիստներին արյունլվա անելուց հետո այդ հաղթանդամ տղամարդիկ փախել են։
Հայկակ Արշամյանի կարծիքով ծեծողները եղել են սև «Ջիպ» մեքենայով, ու ամենայն հավանականությամբ հետևել են իրենց, որովհետև ճանապարհին ինքն այդ մեքենան նկատել է, բայց ուշադրություն չի դարձրել։ Ե՛վ ակտիվիստը, և՛ կինը՝ Գայանե Արշամյանը, և՛ հիվանդանոցում հավաքված ընկերները համոզված էին, որ միջադեպը անմիջականորեն կապված է Մաքսային միության դեմ Արշամյանի սուր ելույթների, ֆեյսբուքյան գրառումների և վերջին օրերի ակցիաներին ակտիվ մասնակցության հետ։
«Այս գործելաոճը դեռ շարունակություն է ունենալու», - ասաց Հայկակ Արշամյանը, չբացառելով, որ և՛ այս միջադեպի, և՛ քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին պարբերաբար ծեծող բանդաները նույն տեղից են ղեկավարվում. - «Շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է այսօր քաղաքապետարանի մոտ կանգնած և նստացույց անող երիտասարդների: Այս էլ՝ ուղղակի Ֆեյսբուքում շատ ակտիվ էի այս երկու օրը, շատ բաներ էի գրում Հայաստանի՝ Ռուսաստանին տրվող անեքսիայի մասին: Հետևանքը շատ շուտ եկավ, զարմանալիորեն: Չդիմացան»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նպատակը ո՞րն է, նա պատասխանեց․ - «Վախեցնել: Թե չէ, որ ուրիշ նպատակ ունենային, կսպանեին միանգամից, շատ չէին մտածի: Բազմաթիվ այդպիսի պատվերներ են կատարել»:
Հասարակական կազմակերպությունները այսօր հանդես են եկել կատարվածը դատապարտող հայտարարություններով։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր հայտարարության մեջ արձանագրելով, որ այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, եզրակացրել է, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները:
Միջադեպի առնչությամբ միասնական հայտարարություն են տարածել նաև ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ, կատարվածը որակելով ահաբեկչություն՝ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների նկատմամբ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար` ՀՀ իրավապահ մարմինների վրա:
«Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս բռնությունները կազմակերպված են մեկ կոնկրետ կենտրոնից: Նրա կարծիքով, Մաքսային միություն մտնելու գործընթացում մթնոլորտը ավելի ու ավելի կլարվի. -«Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանը փակում է իր դուռը Եվրոպայի առաջ, և այն ուժերը, որոնք որ ճնշում էին Հայաստանին, ցուցումներ էին տալիս, փորձում էին կարգի հրավիրել, ցույց տալ ինչ-որ սահմաններ, այդ ուժերը բնականաբար շատ ավելի բարդ են աշխատելու Հայաստանում, և ավելի ազատ է զգալու հայ կրիմինալը և հայ իշխանությունները, նրանց գրկախառնումը ոչ միայն շարունակելու է մնալ ամուր, այլև լինելու է շատ ավելի երևացող. ձեռքերն ավելի ազատ են լինելու, բանտերի դռներն ավելի բաց են լինելու քաղաքական գործիչների առաջ, լրագրողների առաջ։ Պուտինը նրան չի ասելու, որ չի կարելի ունենալ քաղբանտարկյալ, որովհետև Պուտինի պատկերացումներով, քաղբանտարկյալ պետք է լինի։ Ոչ էլ Բելառուսն է ասելու, իսկ Նազարբաևը այդ մասին չի էլ մտածի»,- ասաց Վարդան Հարությունյանը։
Քաղաքական ուժերից հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, համոզմունք հայտնելով, որ իշխանությունները տագնապած են:
«Գնալով աճում է լարվածությունը, հավաքների թափը, նրանք հասկացել են, որ այս ցիվիլ, «լավ» ոստիկանի դերակատարությամբ ոչինչ չեն կարողանում անել, անցել են Դյուվալիեի «Տոնտոն Մակուտայի» մեթոդներին. մարդկանց վրա հարձակվել, ծեծել, հիմա կաստետներով են ծեծում, վաղը մահակներով կծեծեն, սա է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։