Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն Հայաստանի մտնելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը պետք է ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը: Այս մասին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հակադարձելով այն պնդումներին, որ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացնելիս նախագահ Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել հասարակության ու քաղաքական ուժերի հետ, Շարմազանովը հայտարարեց․ - «Յուրաքանչյուր միջազգային պայմանագիր և յուրաքանչյուր որոշում պետք է վավերացնի Ազգային ժողովը, և երբ որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ «հասարակության հետ չեք քննարկել, բա մենք ինչի տեղյակ չենք», այդ քաղաքական գործիչներն ու ուժերը պետք է շատ լավ քաջատեղյակ լինեն, որ հասարակության ներկայացուցչական մարմինը Ազգային ժողովն է, և ինչպես ցանկացած միջազգային համաձայնագիր, պայմանագիր՝ այս Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը պետք է վավերացվի Ազգային ժողովում, և այն ժամանակ բոլոր պատգամավորները, բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարող են ներկայացնել իրենց կարծիքը, և Ազգային ժողովը կքվեարկի»:
«Եվ այսօր որևէ արտառոց բան չկա, ընդամենը նման պնդումները անլուրջ են», - վստահեցրեց խորհրդարանի փոխնախագահը՝ մանրամասնելով․ - «Որևէ նոր բան տեղի չի ունեցել՝ Հայաստանի Հանրապետությունը խորացրել է իր հարաբերությունները իր ռազմավարական դաշնակցի հետ, և դա բխում է մեր տնտեսական և քաղաքական շահերից»:
Հարցին՝ «այսքանից հետո Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի և կստորագրվի՞», Շարմազանովը արձագանքեց․ - «Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, չի հայտարարել, որ դադարեցնում է նախաստորագրման գործընթացը: Սա նշանակում է, որ այս պրոցեսները փոխլրացնող են, և Վիլնյուսում նախաստորագրման խնդիրը մնում է մեր օրակարգում»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Եվրոպան կհամաձայնի՞ «և՛-և՛» տարբերակին, և եվրոպացի պաշտոնյաները կշարունակե՞ն բանակցել Հայաստանի հետ, Ազգային ժողովի փոխխոսնակը հակադարձեց, որ ինքը եվրոպացի պաշտոնյաների փոխարեն չի կարող պատասխանել։
Շարմազանովը տեղեկացրեց, որ Հանրապետականի գործադիր մարմնի նիստի բոլոր մասնակիցները հավանության արժանացրել են Մաքսային միություն մտնելու հեռանկարը, որևէ դեմ կարծիք չի հնչել։
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում այլ կարծիք էր հայտնել, անիմաստ էր համարել Հայաստանի մուտքը Մաքսային միություն, արդյոք նիստում նա չպնդե՞ց այդ կարծիքը, Հանրապետականի խոսնակը պատասխանեց. - «Վարչապետը Ազգային Ժողովում էլ հստակ նշել էր, որ Եվրասիական ինտեգրման և եվրոպական ինտեգրման գործընթացները փոխլրացնող են, և երբեք Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել, որ ինքը դեմ է Հայաստանի եվրասիական ինտեգրմանը կամ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը Ռուսաստանի Դաշնության կամ էլ եվրասիական գործընկերների հետ»։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նորաստեղծ հանձնաժողովին՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «քաղաքական իշխանության օրակարգում, Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում չկա Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության հարց»: «Մեր օրակարգում դեպի պառլամենտական կառավարման համակարգի անցման հարց դրված չէ։ Սա նշանակում է, որ մենք գտնում ենք, որ այս կառավարման համակարգն իրեն բավարարում է», - ասաց նա։
Մինչ Հանրապետականի գրասենյակում երեկ երեկոյան ընթանում էր կուսակցության գործադիր մարմնի նիստը, դրսում մի քանի տասնյակ ցուցարարներ «ամո՛թ, ամո՛թ» բացականչություններով իրենց դժգոհությունն էին հայտնում Մաքսային միություն մտնելու՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։
Ոստիկանությունը պատ կազմած շրջափակել էր Մելիք Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը, արգելում էր քաղաքացիներին նույնիսկ մտնել փողոց, և երբ ակտիվիստներից Վրեժ Զատիկյանը փորձեց ճշտել, թե ինչու են խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց նրա հետ վիճել, այնուհետև քաղաքացուն բերման ենթարկեցին:
Այդ միջադեպից հետո բողոքի ակցիան խաղաղ շարունակություն ունեցավ:
«Ազատություն» ռադիոկայանը պարզեց, որ ոստիկանությունը վարչական տույժ է սահմանել Զատիկյանի նկատմամբ, և նրան քրեական հետապնդում չի սպառնում։

«Ամո՛թ, ամո՛թ»