Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանական կողմը միջնորդում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Վերաքննիչ դատարանն այսօր հրաժարվեց հրավիրել և ընդդիմադիր չորս ակտիվիստների գործով հարցաքննել Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Մերժման հիմնավորումն այն էր, որ նախկին ոստիկանապետը դեպքի վայրում չի եղել, հետևաբար նրան չի կարող հայտնի լինել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հերքող կամ հաստատող որևէ տվյալ։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքը դատախազության ուշադրությունն է հրավիրում երթուղիներ սպասարկող մի շարք կազմակերպությունների դիմումների վրա, որոնք հիմք են ծառայել Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աղմկահարույց որոշման համար։
«Տեղի է ունեցել զինված հարձակում, եղել է անհրաժեշտ պաշտպանության վիճակ, որ եթե հապաղեր փոքր-ինչ Տիգրան Խաչատրյանը, կարող էին լինել անդառնալի հետևանքներ», - պնդում է Ռուբեն Սահակյանը:
Միաժամանակ, Ռուբեն Սահակյանը համոզված է, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:
Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ արվում է հնարավորը Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար:
Այդուհանդերձ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի, «թվերը, որոնք ասվում են, մի քիչ իրատեսական չեն»: ԼՐԱՑՎԱԾ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում քննարկել Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջանին վերադարձնելու հարցը:
«Քանի Կարմիր Խաչը մեզ պատասխան չի տվել, մենք այստեղից չենք գնալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբ Ինջիղուլյանի հայրը:
Այսօր երեկոյան հրավիրված է իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ պաշտոնապես կորոշվի թիվ 38 ընտրատարածքում Հանրապետականի թեկնածուն։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ ադրբեջանական ANS հեռուստաալիքով երեկ հեռարձակված հարցազրույցը խիստ մտահոգել է հայ զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու համագյուղացիներին։
Հայկական կողմը դեռևս տեղեկություն չունի անցած շաբաթվանից ադրբեջանական գերության մեջ գտնվող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ:
Դատարանը որոշեց հետաձգել Ալիկ Սարգսյանին հրավիրելու միջնորդության քննարկումը, ինչպես նաև մերժեց փոխել ՀԱԿ ակտիվիսիտի խափանման միջոցը։
Ոստիկանությունն այսօր հետ է ուղարկել ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող նախագիծը, որը օրերս էր ներկայացվել հասարակական քննարկման և անմիջապես բուռն քննադատական արձագանք առաջացրել սոցիալական ցանցերում։
Իշխող կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։
20-ամյա զինվորին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին։
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր առաջին դատական նիստի հենց սկզբում հրաժարվեց ազատ արձակել արդեն երկու տարի կալանավայրում գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Վերաքննիչ դատարանում այսօր մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունը չի ցանկանում փոխվել»,- ասում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Բեռնել ավելին