Այսօրվանից մեկնարկող քառօրյայում Ազգային ժողովը պետք է քննարկի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում և փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կայացնի։
Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, ինչպես հայտնի է, առաջարկել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց այս առաջարկը՝ գովելի համարելով 36-ամյա Կոստանյանի՝ գլխավոր դատախազ դառնալու հեռանկարը:
«Դրական կարծիքի եմ ես իր մասին, երիտասարդ է, մի բան, որ ես ողջունում եմ, երիտասարդները ջերմեռանդ են, էնտուզիաստ են, մասնավորապես իր պարագայում զգացել եմ, որ մեծ ձգտում ունի փոփոխությունների, բարեփոխումների: Ես շատ դրական կարծիքի եմ և՛ իր աշխատանքի, և՛ անձի մասին, որքանով որ նրան ճանաչում եմ», - ասաց Օհանյանը՝ շարունակելով․ - «Այլ հարց է, որ որոշ գործերով, օրինակ՝ Գորիսի դեպքով․․․ Ես ասել եմ՝ չպիտի դա արվեր, չգիտեմ, դա պարտադրվա՞ծ էր արել, թե՞ ոնց: Բայց դրանք մասնավոր դեպքեր են, և, ի վերջո, մարդը սխալական է, պաշտոնյան էլ մարդ է»:
«Ազատություն» ռադիոկայանի զրուցակից իրավապաշտպանները, մինչդեռ, խստորեն դատապարտում են Կոստանյանին զինդատախազ առաջարկելու՝ նախագահի քայլը, Ազգային ժողովի խմբակցություններին խորհուրդ տալով մինչ որոշում կայացնելը լրջորեն քննարկել հարցը:
«Իհարկե, կասկած չկա, որ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը իր հանրապետական մեծամասնությամբ և «Օրինաց երկիր»-ի հետ միասին ՝որպես իր կույրաղիք, կարող է անցկացնել Կոստանյանի թեկնածությունը, բայց, մյուս կողմից, գտնում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր առնվազն պետք է ջանք գործադրի՝ քաղաքական գնահատական տալու Կոստանյանի նախորդ գործունեությանը զինվորական դատախազի պաշտոնում, ինչպես նաև Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելիս, հետո նոր քվեարկի իր խղճի մտոք», - նշեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը:
«Երբեմն լսում եմ ինչ-որ տեսակետներ, թե Կոստանյանն ավելի պրոֆեսիոնալ է: Ես կասեի՝ ուղղակի Կոստանյանն ավելի լավ է փաթեթավորում իր գերատեսչության կատարած հանցագործությունները, քան գուցե այլ դատախազներ: Հետևաբար, ես չեմ կարող դրական վերաբերվել Կոստանյանի նշանակմանը որևէ պաշտոնում: Կոստանյանն ամեն ինչ անում էր ռեժիմին իր լոյալությունն ու հավատարմությունն ապացուցելու համար, Կոստանյանը ոչ պակաս ահաբեկում էր լրագրողներին, Կոստանյանը զինվորների մահվան գործերով բազմաթիվ հանցագործությունների հովանավոր է», - հայտարարեց Նազարյանը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը ակնկալիքներ չունի Ազգային ժողովի ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիր ուժերից՝ վկայակոչելով նախօրեին խմբակցությունների հետ Կոստանյանի հանդիպումն ու արմատական ընդդիմության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ Գևորգ Կոստանյանին պետք է շանս տալ:
«Զինվորական դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը իշխանություններին ապացուցեց, որ ինքը պատրաստ է ծառայել նրանց իջեցրած պատվերին: Գոնե այն խմբակցությունները, որոնք ընդդիմադիրի կեցվածք են ընդունել կամ հայտարարել են, որ իրենք ընդդիմադիր են, նրանք պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին: Բայց ես լսել եմ Լևոն Զուրաբյանին, ով ասում է՝ «մենք նրան ժամանակ ենք ուզում տալ», այսինքն՝ ինչի՞ համար ժամանակ տալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
«Ես չեմ կարծում, որ Կոստանյանին նշանակում են, որպեսզի նա գա և իր ծառայությունները մատուցի հանրությանը: Որևէ մեկին չի հետաքրքրում, ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում, կուսակցությունները, իմ կարծիքով, սպառված են, ես մեծ ակնկալիքներ չունեմ էլ կուսակցություններից», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը: