Ըստ իր իսկ պաշտպանական կողմի՝ Ավետիք Բուդաղյանի վրա կրակած Տիգրան Խաչատրյանին և կրկին սպանության ու ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով կալանավորված Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու, նրանց փաստորեն անմեղ ճանաչելու՝ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշումների մասին հայտնի դարձավ շաբաթ օրը։
Փաստաբան Հայկ Ալումյանը այսօր տեղեկացրեց, որ ըստ այս որոշումների, քննչական մարմինը ապացուցված է համարել ոչ թե սպանողների մեղքը, այլ սպանված Ավետիք Բուդաղյանի, եզրակացնելով, որ վերջինս է կատարել սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով նախատեսված արարքներ, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը դիմել են «անհրաժեշտ ինքնապաշտպանության»:
Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել նրա մահվան պատճառով։ Բայց սպանվածի եղբոր՝ ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի մասով գործը կարճված չէ, նրա ճակատագիրը, այսպես ասած՝ կախված է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքից, քանի որ տուժող ճանաչվածը նախկին մարզպետի կինն է՝ Լորետա Բարսեղյանը:
«Աբսուրդը շարունակվում է. հիմա նախաքննությունն ընթանում է և ունենք ընդամենը մի մեղադրյալ՝ Արտակ Բուդաղյանը»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց Հայկ Ալումյանը,- «Լորետա Բարսեղյանն այսօր տուժող է, և նույնիսկ այսպիսի մի միտք հնչեց մյուս կողմի փաստաբանի կողմից, թե՝ մենք կարծում ենք Լորետա Բարսեղյանը բողոք չի ունենա, դրա համար Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի։ Այսինքն՝ Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվելու միմիայն այն կողմի «մեծահոգության» հետևանքով. հասկանում ե՞ք ցինիզմն ուր է հասել»։
Փաստաբանի պնդմամբ, նախաքննական մարմնի որոշման մեջ, «խեղաթյուրված է գրեթե ամեն ինչ». դեպքը ներկայացված է այնպես, որ հարձակվողները, սպառնացողներն ու կրակողները եղել են Բուդաղյանները, իսկ Խաչատարյանի կողմնակիցները պաշտպանության նպատակով են գործել:
«Բայց ոչինչ չի ասվում այն մասին, որ դեպքի վայրում հայտնաբերված 13 պարկուճներից 11-ը կրակված են եղել Խաչատրյանների կողմից»,- ասաց Ալումյանը, ընդգծելով, որ Արտակ Բուդաղյանի ձեռքում եղել է առանց փամփուշտների որսորդական հրացան, ինչը փորձաքննությամբ հաստատված է, իսկ Ավետիք Բուդաղյանը կրակել է այն ժամանակ, երբ արդեն Խաչատրյանների կողմի կրակոցներից մահացու վիրավորված է եղել․ - «11 կրակոց արձակողները, որոնցից հինգը կպել են նշանակետին, նրանք պաշտպանվողներն են, 2 կրակոցը, որը արձակված է եղել, ինչպես մեղսագրում են, Ավետիք Բուդաղյանին, նրա ատրճանակից: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի կրակոցին․ Արտակ Բուդաղյանը պնդել է, պնդում է, որ եղել է կրակոց նաև այդ դղյակից, վերևի պատուհանից: Արտակ Բուդաղյանը պնդում է, որ դրանից հետո Լորետա Բարսեղյանը գոռում է՝ Սուրիկ, էս ինչ արեցիր, բա ասում էիր՝ սենց բան էլ չի լինի: Արտակ Բուդաղյանի ասածները նաև ունեն որոշակի հաստատում: Եթե դեպքի տեսագրությունը նայեք, կտեսնեք, թե ինչպես է մի գնդակ, դիպչելով ասֆալտին, վերև թռչում: Այստեղ շատ պարզ երևում է, որ կրակոցը, ամենայն հավանականությամբ, վերևից է եղել, եթե դիպչելուց հետո ինքը թռել է վերև: Այդ փաստարկը ուժեղ փաստարկ էր, դրա համար քննիչը և փորձագետները արեցին ամեն ինչ, որպեսզի այդ գնդակի տեղը չհայտնաբերվի: Չէ՞ որ Ավետիք Բուդաղյանի մարմնական վնասվածքներից մեկը պատճառվել է վերևից ներքև կրակոցի արդյունքում»:
Պաշտոնական վարկածի համաձայն, Սուրիկ Խաչատրյանը դեպքի պահին տանն է քնած եղել, իսկ միջադեպից ժամեր առաջ քնած է եղել իր ավտոմեքենայում, ճիշտ այն պահին, երբ հայտնի ճաշկերույթից վերադառնալիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նույն մեքենայի մեջ ծեծի է ենթարկել Ավետիք Բուդաղյանին և ծեծված վիճակում դուրս հանել փողոց։
Իրավապաշտպաններն աննախադեպ են համարում այս երևույթը, երբ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվողների գործը նույնիսկ դատարան չի հասնում. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը գլխավորող ժաննա Ալեքսանյանը այսօր կատարվածը որակեցին հետագա հանցագործությունների համար մարդասպանների ձեռքերն արձակելու քայլ, որը, ըստ նրանց, իրականացրեց Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
«Հրապարակավ բռնաբարեց Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը. կա սպանությունը հովանավորելու և սպանությունների հետագա շարանը խրախուսելու մոտեցում։ Սրա հետևանքները շատ ծանր են լինելու»,- հայտարարեց Սաքունցը։
«Ծիծաղելի է, որ գործը դադարեցրել է ՊՆ քննչական ծառայությունը։ ՊՆ քննչական ծառայությունը ինքնուրույն հորանջել չի կարող»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը,- «Պարզ է, որ Կոստանյանը սիրով կատարել է հանձնարարականը հանրապետությունում արդարադատության երաշխավորի, որը Սերժ Սարգսյանն է»։
«Սա ապտակ է բոլորիս դեմքին, որ դուք այսպիսի երկրում եք ապրում, դուք հպատակ եք, սրանք քյոխվաներ են, ձեզ հետ ինչ ուզեն կարող են անել»,- ասաց Իշխանյանը,- «Եկեք պահանջենք, որ զենք վաճառեն, բոլորս զենք ունենանք, որ ինքնապաշտպանվենք, սա ի՞նչ վիճակ է»։
Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ինքը չի մասնակցել Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման կայացմանը, քրեադատավարական օրենսգրքով քննիչը որոշում կայացնելիս պարտավոր չէ իր հետ խորհրդակցել. - «Ես չեմ կարող մասնակցել այդ որոշման կայացմանը, որովհետև որոշումը կայացնում է քննիչը, և դատախազը հսկողություն է իրականացնում այդ որոշումների օրինականության և հիմնավորվածության նկատմամբ։ Ես, որպես վերադաս, երբ որ համապատասխան բողոքարկում կլինի քննիչի որոշման, իմ դիրքորոշումը կհայտնեմ, ընդ որում ես պատրաստ եմ հրապարակային քննարկման՝ կողմերի և նաև լրագրողների մասնակցությամբ, հրապարակային քննարկենք, տեսնենք, եթե որոշումը հիմնավոր է, կհաստատվի դրա օրինականությունը, եթե որոշումը անհիմն է կամ անօրինական, համապատասխանաբար որոշում կկայացվի այդ որոշումը վերացնելու մասին »,- ասաց Գևորգ Կոստանյանը։
Իշխանական ճամբարում չեն բացառում Սուրիկ Խաչատրյանին կրկին պաշտոնի նշանակելը։ Հանրապետականի փոխնախագահ Գալուստը Սահակյան այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է. - «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ ու մեղավորներ չեն լինում»։