Մարտից մինչ օրս Հայաստանում վարակակիրների քանակը մոտենում է 90 հազարին, մահացել է 1341 հիվանդ, այս պահին փաստացի բուժվում է ավելի քան 32 հազար մարդ։
Աշխարհազոր ստեղծելու քննարկումները սկսվել էին ամիսներ առաջ, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված այն խորհրդարան հասավ արտահերթ կարգով։
Ինչո՞ւ պետք է Արցախի ղեկավարը չդիմեր Վլադիմիր Պուտինին։ Պետք է իրատես լինել, ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգում են, որ Ադրբեջանը շարունակում է անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ՝ այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կոնվենցիաները։
Երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը ևս այսօր է նախատեսված:
Մինչ քաղաքացիները պատճառներ են պրպտում, թե ինչու դիմակ չեն կրում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանն ահազանգում է` հակահամաճարակային կանոններն անտեսողները թիկունքում կորոնապատերազմի ճակատ են բացել։
Խաղաղության դիմաց Ադրբեջանին տարածքներ զիջելու բանակցությունների մասին վարչապետի հայտարարության հասցեատերը ներքաղաքական դաշտում չէ, ասում է իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև ռազմաճակատի իրավիճակը ներկայացնելը, նախ անդրադարձավ պատերազմի պատճառներին։
Պատերազմին զուգահեռ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը։
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Արման Դիլանյանը:
Նախագծերի փաթեթն այսօր քննարկվում էր Ազգային ժողովում։
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայում է պետական բյուջեն։
Մայրը՝ Ֆարհա խանումը խոհանոցիից հազվադեպ է դուրս գալիս։ Շեֆ խոհարարն է։ Ասում է՝ հայկական ճաշատեսակների մասին տեղյակ է, բայց պատրաստելու հարցում իրեն հմուտ դեռ չի համարում. - «Սարքում եմ տոլմա, լոբի»:
Նա ադրբեջանական հետախուզական ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հայտնել Հայաստանի զինված ուժերի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի մասին։
Զորահավաքի երրորդ օրն է, զինկոմիսարիատներ մարդկանց հոսքը չի դադարում, շատերը զինկոմի կանչին չեն էլ սպասում, կամավոր են ներկայանում։
Բեռնել ավելին