Մատչելիության հղումներ

Հանրահավաքը մեկնարկեց՝ չնայած ոստիկանությունը բերման է ենթարկում մասնակիցներին


Լարված իրավիճակ է Ազատության հրապարակում․ ոստիկանները բերման ենթարկեցին 17 կուսակցությունների հայտարարած հանրահավաքի մասնակիցներին։

Բերման ենթարկվածների մեջ է նաև Հանրապետական կուսակցության անդամ, Վահրամ Բաղդասարյանն, ով ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։

Նախքան բերման ենթարկելը, ոստիկանները հայտարարեցին որ, ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունն էր կոչ արել՝ չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։

17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը մտադրվել էին այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անել և ստեղծված իրավիճակից ելք առաջարկել։ Նրանք նշում են, որ հեղաշրջման փորձ չեն պատրաստվում անել, իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

Չնայած ոստիկանական գործողություններին, հանրահավաքը մեկնարկեց։ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցութան ղեկավար Արթուր Վանեցյանը ճեղքեց ոստիկանների պատնեշը, բարձրացավ հարթակ, և հանրահավաքը մեկնարկեց։ Հարթակում են նաև մյուս կուսակցությունների առաջնորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG