Հանդեսի այս թողարկումը նախ անդրադառնում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին:
Բանաձեւի քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի պատգամավորները ուսումնասիրեն ցեղասպանությունը ճանաչող այլ խորհրդարանների բանաձեւերը:
Վրաստանում կտրուկ սրվել է քաղաքական իրավիճակը։ Կիրակի օրը ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը եւ այդ գործողության ընթացքում ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ են կիրառել:
«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Իսրայելի հայերի հետ։
Երուսաղեմի Հայոց 91-ամյա պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գրավոր դիմել է միաբանների տարեկան ժողովին՝ առաջարկելով կանոնակարգ մշակել աթոռակից պատրիարք ընտրելու համար։
Փորձագիտական կարծիքներ Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած այցելության արդյունքների շուրջ, Մոլդովայում ձախողվեց ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հերթական փորձը, Երուսաղեմում հայերն ու հրեաները համատեղ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն հայկական եկեղեցու:
Երուսաղեմի քաղաքապետարանի, գերմանական թաղամասի հրեա բնակիչների եւ Հայոց պատրիարքարանի միջեւ 7 տարի շարունակվող հակամարտությունը՝ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետագա ճակատագրի շուրջ, նոր զարգացումներ է ստանում։
Սուրբ Հողի համար պայքարը նոր չէ, որ սկսվել է: Հայոց պատրիարքարանը խոշոր հողատեր է համարվում Երուսաղեմում եւ այնպիսի հողակտորներ ունի, որոնց համար շատ ազգեր պատրաստ են հսկայական գումարներ վճարել: Սակայն հող կարելի է ձեռք բերել ոչ միայն ուղղակի գնելով, այլեւ այլ ճանապարհներով…
Չորեքշաբթի օրը ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։
Նախկին հայաստանաբնակ հրեաները այս օրերին Իսրայելի մյուս բնակիչների հետ նշում են Հոլոքոսթի հիշատակի օրը` արտահայտելով իրենց հարգանքը 6 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Վաշինգտոնում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպումը շարունակվել է մոտ 1 ժամ 15 րոպե։ Սարգսյան - Էրդողան հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Երկօրյա այցով Իսրայելում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երկուշաբթի երեկոյան մասնակցեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության 20-ամյակի առիթով պատրիարքարանում կազմակերպված միջոցառմանը:
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հայերի շրջանում կան վիրավորներ։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդը Մերձավոր Արեւելյան իր շրջագայությունն ավարտեց Իսրայելի հայկական համայնքին այցելությամբ:
Երեքշաբթի երեկոյան Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը քննարկման դնելու օգտին: Քվեարկությանը մասնակցել է 39 պատգամավոր:
Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնը, ինչպես եւ ամեն տարի, երեկ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո:
Այս օրերին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվում Սփյուռքի համայնքներում՝ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Ամերիկայում եւ այլուր: