Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Վաշինգտոնում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպումը շարունակվել է մոտ 1 ժամ 15 րոպե։ Սարգսյան - Էրդողան հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը մեկնել է Վաշինգտոնի ազգային տաճար՝ այցելելու ամերիկայի ամենահայամետ նախագահներից մեկի՝ Վուդրո Վիլսոնի շիրիմին։ Սմոլենսկի ավիավթարը, որին զոհ գնացին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, ինչպես նաեւ լեհական բանակի, կառավարության եւ օրենսդիր մարմինները ներկայացնող տասնյակ անդամներ, ցնցեց ողջ աշխարհը։ Լեհաստանում այս ավիավթարը համարում են ամենամեծ ողբերգությունը հետպատերազմյան շրջանում։ Այս վթարը նաեւ ծանր հարված էր Ռուսաստանին, որը փորձում է բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ։

Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում Սմոլենսկի ավիավթարի զոհերի հիշատակին։ Երկուշաբթի Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն են այցելել եւ սգո մատյանում իրենց գրառումներն են թողել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 12-ին Իսրայելը հիշում է նացիստական Գերմանիայի կազմակերպած ողջակիզման զոհ դարձած 6 միլիոն մարդկանց հիշատակը։

Թողարկումը պատրաստել են Գեւորգ Ստամբոլցյանը, Ազա Բաբայանը, Անուշ Մարտիրոսյանը, Արտյոմ Չերնոմորյանը, Հրայր Թամրազյանը։

XS
SM
MD
LG