Խորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ պետք է որոշվի, թե որ հանձնաժողովն է ուսումնասիրելու հարցը:
Նախորդ տարի նույն կերպ հարցը անցկացվեց, սակայն թուրքական կողմի ճնշման տակ տեղափոխվեց Քնեսեթի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հարցերի հանձնաժողով, ինչը չէր բխում հայերի շահերից:
Նոր խորհրդարանական ընտրություններից եւ կառավարության ձեւավորումից հետո, նախագծի հեղինակ` «Մերես» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայ Մորոնի նախաձեռնությամբ կրկին Քնեսեթում ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Իսրայելի Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմի պատասխանատու, պատմաբան Ժորժետ Ավագյանը, խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ նախ խոսել է Խայ Մորոնը, ապա` հայ համայնքի ներկայացուցիչները:
«Մենք ասացինք, որ այնպես չլինի, որ այս հարցը չընդունեն թուրքերի համար. թուրքերը Գազայի հարցով ասացին, որ մենք ցեղասպանություն արեցինք», - պատմեց Ժորժետ Ավագյանը:
Քնեսեթի քննարկմանը ներկա գտնվելու համար ժամանած հայկական 20-հոգանոց պատվիրակությունը գլխավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Հետագա անելիքների հետ կապված` Ժորժետ Ավագյանը հայտնեց, որ Հայ դատի հանձնախումբը արդեն իսկ կապ է հաստատել Իսրայելի արտգործնախարարության, խորհրդարանականների, կառավարության հետ: Նրա վկայությամբ` Բենյամին Նաթանյահուի գրասենյակից երեք շաբաթ առաջ իրենց փոխանցել են, թե վարչապետն անձամբ խոստացել է հետեւել այդ հարցին:
Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների միջեւ լարվածություն է առաջացել Գազայի հատվածում իսրայելական զինուժի ռազմական գործողություններից հետո:
Հունվարի վերջին Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին Գազայում իրականացրած գործողությունների համար, այնուհետեւ ցուցադրաբար լքեց դահլիճը` խոստանալով այլեւս չվերադառնալ Դավոս: