Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգեւորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։
«Երբ որ մեզ դուրս հանեցին, աղմուկ լսեցինք։ Գլխավոր մուտքից մեր աշակերտները դուռը մի կերպ կարողացել են բացել եւ ներխուժել են եկեղեցի եւ առաջ են եկել։ Այդտեղ բախում են ունենում հույների եւ ոստիկանների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայր Ղեւոնդը։
Հայ հոգեւորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։
Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ: