Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդը Մերձավոր Արեւելյան իր շրջագայությունն ավարտեց Իսրայելի հայկական համայնքին այցելությամբ:
Երուսաղեմի հայկական թաղամասում Հռոմի պապի այցելության կապակցությամբ անվտանգության արտակարգ միջոցառումներ էին ձեռքնարկվել, տեղադրվել էին պահակակետեր:
Տեղի ժամանակով 11:20-ին Հռոմի պապը, բազմաթիվ կարդինալների եւ ուղեկցողների հետ, ժամանեց Հայոց թաղ, ուր Սրբոց Հակոբյաց մայրավանքում նրան դիմավորեցին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, հայ հոգեւորականներ եւ հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ:
Իր ելույթում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդը շնորհակալություն հայտնեց Հայոց Սուրբ Հակոբյաց մայրավանք այցելելու հնարավորության համար, շատ ջերմ գնահատեց առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ավելի սերտացող հարաբերությունները` նշելով, որ Սուրբ Հողում հայոց պատրիարքարանը միշտ եղել է մշակութային ու կրոնական ավանդույթների խոշորագույն կենտրոններից մեկը: