Վերջին 5 տարիներին Գագիկ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունն ու նախկին Պետական եկամուտների կոմիտեն առանց բաց մրցույթի «Այյունեթվորքս» ընկերությանը տվել են 4 միլիարդ 731 միլիոն դրամի, կամ շուրջ տասը միլիոն դոլարի պատվեր:
Երիտասարդներն «առևանգման մասին» հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն ահազանգն անարձագանք է մնացել:
Փորձագետների դիտարկմամբ, այդ կենտրոնն արդեն նմանվում է գերթանկարժեք հանգստյան տան:
Գյուղացիներից մեկը նույնիսկ քիչ համարեց այդ ցուցանիշը՝ պնդելով, որ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական գյուղում «այո»-ն պետք է 99 տոկոս կազմեր։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրյալների թվում չէ:
Այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալները, նրանց ազգականների փոխանցմամբ, հացադուլ էին սկսել, որն այս պահին արդեն դադարեցրել են:
40 տարվա հնեցման կոնյակներ, թանկարժեք գորգեր, գինի և չիր: Այս ամենը,վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը ձեռք է բերել որպես հուշանվեր՝ Չինաստան և Տաջիկստան կատարած այցերի համար՝ բյուջեից ծախսելով ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դրամ:
Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:
Արմեն Ալավերդյանը հայտարարեց, թե Ֆինանսների նախարարությունը անիրատեսական գնումներ չի իրականացրել:
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի տասնյակ կողմնակիցների հետ հավաք էր անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Նա հիշեցրեց՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցման հենակետ:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ Հանրային հեռուսատեսության եթերում «Եռանկյունի» հաղորդաշարը վարելիս մնալու է հաղորդավարի անկողմնակալ դիրքում:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը թանկարժեք գնումները համարում է «պետական միջոցների անարդյունավետ ծախս»:
Կարեն Բոյաջյանը վերջին տարիներին հոգեկան առողջության լուրջ խնդիրներ է ունեցել և նույնիսկ չի գիտակցել, թե որտեղ է ինքը գտնվում։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տալիս, թե ինչու կառույցը չի արձագանքել դաշինքի անդամ Թուրքիայի կողմից մեկ ամիս առաջ Հայաստանի օդային սահմանը հատելու դեպքերին:
Այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:
«Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը արդեն արձանագրում է վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր:
Փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Արա Բուդաղյանը այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) բողոքարկել է իր կալանավորման որոշումը: