Շամիրամ համայնքում օգոստոսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառը 100,000 դոլարն է եղել՝ «Ազատության» հետ զրուցում այսօր հայտարարեց Եզդիների միության նախագահը։
Հանգուցյալների հիշատակի օրվան նվիրված արարողությունը սկսվելուց մեկ ժամ հետո ավարտվել է ողբերգությամբ։
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով՝ կազմելով 2,979,900 մարդ, ամփոփելով տարվա առաջին կիսամյակը, արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընդամենը 2 օր առաջ է սկսել շրջայցեր իրականացնել լցնովի պաղպաղակի վաճառքի կետերում, թեև ավարտին է մոտենում այդ պաղպաղակի սպառման ամենաթեժ շրջանի՝ ամռան արդեն երկրորդ ամիսը:
ոռգֆքաեռգֆքեռգ
Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին` 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին` 1.85 տոկոս:
Գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո երեկ՝ հուլիսի 20-ին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան: Պատժի մնացած մասը նա կկրի արդեն հայրենիքում։
Հայաստանի ներդրողների ակումբը, որը 2017-ի համար խոստացել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրումնային ծրագրեր իրականացնել, առաջին շոշափելի քայլերը կանի միայն աշնանը։
Նման հայտարարություն Իգնատի Առաքելյանն արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը վստահ է՝ ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսի կիրառումը ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա։
2018 թվականի սեպտեմբերի 1-ից մարզերի մի շարք ավագ դպրոցներում կներդրվի Արարատյան բակալավիրատի ծրագիրը, ինչը նշանակում է, որ այդ աշակերտները կանցնեն «Այբ» դպրոցին բնորոշ ուսուցում և կստանան միջազգային ճանաչում ունեցող ավարտական վկայական։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻ) այսօր հրապարակած զեկույցում պնդում է, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը։
Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Դամասկոս - Երևան օդանավը։ Մեկ շաբաթ առաջ բացված կանոնավոր չվերթով հերթական անգամ հայրենիք ժամանեցին արաբական աշխարհի պատերազմը վերապրած սիրիահայերը։
Վահագն Խաչատրյանը հակադարձում է իշխանություններին։
Բեռնել ավելին