1500 քաղաքացի դիմել է Հռոմի պապին և մի քանի գերտերությունների ղեկավարներին՝ Հարությունյանի և նոյեմբերի 5-ից ազատազրկված մյուս 13 քաղաքացու իրավունքների պաշտպանության հրատապ կոչով:
«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով Ազատության հրապարակում նստացույց անցկացրած և նոյեմբերի 5-ին ձերբակալված, այնուհետև կալանավորված Շանթ Հարությունյանի մերձավորները դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին:
«Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներից վարորդ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանն իր պաշտպանական ճառով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից պահանջեց դատավճիռ կայացնելիս Արթուր Բաբլոյանի նկատմամբ կիրառել համաներման ակտը, քրեական գործը կարճել նրա մասով։
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց քիմիկոսների գործով դատավճիռը՝ անփոփոխ թողնելով Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշումը ինը ամբաստանյալներից ութի մասով:
Քիմիկոսների գործով մեղադրվող, թմրանյութ պահելու և իրացնելու համար Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավճռով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանն այսօր Վերաքննիչ դատարանին միջնորդեց ուսումնասիրել իր և քննիչ Արթուր Մելիքյանի հեռախոսազրույցը:
Քիմիկոսների գործով ամբաստանյալներն այսօր Վերաքննիչ դատարանում վկայեցին իրենց նկատմամբ նախաքննության ժամանակ կիրառված խոշտանգումների մասին:
Վարչական դատարանն այսօր սկսեց «Արմենիա Թուդեյ» վերլուծական կենտրոնի ղեկավար Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության հայցի քննությունը:
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից կալանավայր տեղափոխելուց երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատրաստվում է բողոքարկել Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցը վարույթ չընդունելու որոշումը:
«ՀայՌուսգազարդ»-ի սեփականատեր ռուսական ընկերությանը ձեռնտու չէ Հայաստանի հարավային դարպասի գազաֆիկացումը:
Երեկ Երևանում բողոքի ակցիաներ անցկացնելիս ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել:
Այդուհանդերձ, ակտիվիստները պատրաստվում են զանգվածային հայցեր ներկայացնել դատարան՝ ընդդեմ ոստիկանության:
Այսօր առավոտյան տասից ավելի քաղաքացիներ բերման էին ենթարկվել Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ երեք ժամ պահվելուց հետո ազատ էին արձակվել:
«Եվ այս գաղութացման գործընթացի մեջ նաև ինքը ունի արդեն իր կողմից նշանակված անձը այստեղ», - ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Վճռաբեկ դատարանն այսօր բավարարեց քաղաքական ընդդիմադիր հայացքներով հայտնի, Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը:
Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաև 2011 թվականի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս ակտիվիստները՝ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, ռուսական ռազմաբազային նոր տարածքներ փոխանցելու կառավարության որոշումը համարում է «Հայաստանի ռուսականացման հերթական քայլերից մեկը»:
Մեղրիի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած, ավագանու արդեն նախկին անդամ Միքայել Օհանյանը, «Ազատության» հետ զրույցում պատճառաբանելով իր որոշումն, ասաց՝ իրեն ուրիշ բան չէր մնում անելու, անօրինականությունն իր համար անընդունելի է։
Փաստաբանը դատախազից պահանջեց Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու մեղադրանքը փոխարինել սպանության մեղադրանքով:
Քննչական խմբի ղեկավարի համոզմամբ՝ այդ անձի նկատմամբ բռնություն գործադրողը տեղյակ էր նրա ոստիկան լինելուն, իրավապաշտպանը, մինչդեռ, խոսում է սադրանքի մասին:
Բեռնել ավելին