Վճռաբեկ դատարանն այսօր բավարարեց քաղաքական ընդդիմադիր հայացքներով հայտնի, Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ դատարանը փոխեց 8 տարի առաջ կայացրած իր որոշումը, բեկանեց Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի որոշումները: Գործն ուղարկվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վիրաբյանի գործը Եվրոպական դատարան էր հասել 2003 թվականի նախագահի ընտրություններից մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները կասեցնելու հետևանքով, ոստիկանները խոշտանգել էին նրան:
Նա Վճռաբեկ դատարան էր դիմել՝ պնդելով, որ իր վերաբերյալ գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի վճռից հետո: Բացի այն, որ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր Վիրաբյանին որպես փոխհատուցում վճարել 31 հազար եվրո, խախտված համարելով նրա իրավունքները, նաև նշել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում այն իմաստով, որ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ»:
Վիրաբյանը 2004 թվականին ակտիվ մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաներին, լինելով ՀԺԿ անդամ՝ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն էր: Վիրաբյանին 2004 թվականին «հրավիրել» էին ոստիկանության Արտաշատի բաժին: Նա պնդել է, որ մի քանի ոստիկան, այդ թվում՝ Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոշտանգել են իրեն: Աշոտ Կարապետյանն, ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների, մետաղյա իրով խփել է իրեն, ապա ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը շարունակել է հարվածել և խփել Գրիշա Վիրաբյանի գոտկատեղից ներքև: Հաջորդ օրը Վիրաբյանին վիրահատել են` հեռացնելով օրգաններից մեկը:
Իսկ ոստիկանի զեկուցագրի մեջ պնդում է եղել, թե Վիրաբյանը բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել է քրեական հետախուզության բաժանմունքի պետին: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Վիրաբյանն իր հերթին դատախազությունից պահանջել էր քրեական գործ հարուցել իրեն խոշտանգելու կապակցությամբ: Պահանջը գրավոր մերժվել էր: Ավելի ուշ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազը դադարեցրել է քրեական հետապնդումը Գրիշա Վիրաբյանի մասով: Դատախազը պատճառաբանել էր՝ քանի որ Վիրաբյանը, «զրկանքներ կրելով՝ փոխհատուցել է իր մեղքը, այդպիսի հանգամանքներում նպատակահարմար չէ նրա դեմ իրականացնել քրեական հետապնդում»: Վիրաբյանը բողոքարկել էր այս հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Նա տարիներ շարունակ պնդում էր, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում:
Գրիշա Վիրաբյանի փաստաբան Արտակ Զեյնալյանն այսօր «Ազատության» հետ զրույցում գնահատեց Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումը- «Վճռաբեկ դատարանի որոշումը մեզ հիմք է տալիս հույս ունենալ, որ Եվրոպական դատարանի վճիռը կարող է կատարվել: Առաջին ատյանի դատարանը պետք է քննի քրեական հետապնդումը դադարեցնելու օրինականությունը և միևնույն ժամանակ քրեական գործ հարուցի մեր վստահորդի՝ Գրիշա Վիրաբյանի խոշտանգման փաստով»:
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց Եվրոպական դատարանի վճռում առկա ձևակերպումների կապակցությամբ.- «Եվրոպական դատարանի վճռում մանրամասն շարադրված են այն փաստական հանգամանքները, որոնք Հայաստանի իշխանությունները, Եվրոպական դատարանում հանդես գալով որպես կողմ, ունենալով լայն հնարավորություններ և միջոցներ, չեն կարողացել հերքել: Այն, որ նա ենթարկվել է ծեծի, որի արդյունքում կրել է մարմնական վնասվածք... սրանք այլևս անհերքելի, անվիճելի փաստեր են, և դատարանները պետք է հենվեն դրանց վրա»:
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե առաջին ատյանի դատարանը չվերացնի դատախազի՝ 2004 թվականի որոշումը և չպատժվեն Գրիշա Վիրաբյանին խոշտանգողները։
«Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պարտավոր է Սահմանադրության համապատասխան ապահովել մարդկանց իրավունքները, այլ նաև ստանձնել է միջազգային պարտավորություններ և հաշվետու է Եվրոպայի խորհրդի առջև: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավոր է պատասխան տալ այս մարմիններին և նախարարների կոմիտեին՝ Վճռի կատարման ընթացքի վերաբերյալ: Նախարարների կոմիտեն վերահսկում է այս գործի ընթացքը, քանի դեռ Հայաստանը չի կատարել ԵԴ վճիռը: Հիմա մենք մրցակցության մեջ ենք գտնվում ՀՀ իշխանությունների հետ՝ նաև այս մարմնում»:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն, արձագանքելով Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ «Ազատության» հարցերին, ասաց, թե մեկնաբանություններ կտա ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Մինչդեռ վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ այս հարցի հետ կապված պաշտոնական մեկնաբանություն չկա: