Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, ճանաչվել է տուժող:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ քաղաքացիական հագուստով այդ անձը իսկապես ոստիկան է: «Նշված անձը ոստիկան էր», - ասաց Տոնոյանը՝ «Նոյեմբերի 5»-ի գործում հիշյալ անձի կարգավիճակին վերաբերող հարցին էլ արձագանքելով․ - «Բնականաբար, տուժող է»:
«Այսինքն, նրան ո՞վ է ծեծել՝ այդ [կալանավորված] 14-ից մե՞կն է նրա նկատմամբ բռնություն գործադրել», - այս հարցին քննչական խմբի ղեկավարը պատասխանեց․ - «Այո, հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ որ մեկն է կոնկրետ հարվածել, բայց ունենք քրեական գործը: Պարզապես նպատակահարմար չէ հիմա կոնկրետ անուն տալ, բայց քրեական գործը ունենք՝ այո, այդ 14-ից է»:
Սամվել Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ այդ քաղաքացին կարող էր իմանալ, որ տվյալ անձը ոստիկան էր․ - «Այո, որովհետև նա սկզբից ներկայացել է, և ծեծելու ընթացքում էլ նրան ասում էին, որ ոստիկան է ծեծել: Այսինքն, եթե ոստիկանը համազգեստով չէ՝ դա նշանակում է, որ նա ոստիկան չէ՞․ բնականաբար, ոչ: Եթե մարդը սահմանված կարգով ներկայացել է․․․»:
«Իսկ ինչո՞ւ համազգեստով չէր, դա դիտավորություն չէ՞», - սրան էլ քննչական խմբի ղեկավարը արձագանքեց․ - «Իհարկե ոչ: Տվյալ օրը ուժեղացված ծառայություն եղավ, բոլոր համապատասխան ստորաբաժանումները գտնվել են այդտեղ»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը վկայակոչեց օրենքի դրույթը, ըստ որի «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»: Մինչդեռ նոյեմբերի 5-ի գործով տուժող ճանաչված անձը չի կրել ոստիկանի համազգեստ։
«Ոստիկանը հասարակական կարգը պահպանելու ժամանակ խախտել է համազգեստով լինելու պարտականությունը»,- ասաց Սաֆարյանը՝ չընդունելով քննիչի մեկնաբանությունը ոստիկանական համազգեստ չկրելու վերաբերյալ.- «Սա արտաքին ծառայություն է կոչվում, օպերատիվ գործունեության համար չեն իրենք դուրս եկել, որ ես վիճարկեմ հագուստ ունենալու կամ չունենալու հարցը։ Ցավալի է, որ ոստիկանին այսքան նվաստացնում են՝ նախաքննական մարմիններում որպես ժողովրդի դեմ ցուցմունք տալու գործիք օգտագործելով»։
Նոյեմբերի 5-ի դեպքերին ականատես Անի Կաղինյանը պնդում է՝ ակնհայտ է, որ Մաշտոցի պողոտայում մարդկանց մի որոշ խումբ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին.- «Ես բացահայտել եմ երկու հոգու, մեկը ցույց է տվել իր վկայականը, մյուսը ուղղակի բարձրաձայնեց, որ ինքը ոստիկանության աշխատակից է։ Ես այդ երկու ոստիկաններին հարվածելուց չեմ տեսել, բայց քաղաքացիական համազգեստով ոստիկանները քաշքշում էին քաղաքացիներին, հրում էին, գցում էին։ Հենց դա էր պատճառը, որ Շանթ Հարությունյանի կողմնակիցները սկսեցին կիրառել փայտերը և պայթուցիկ նյութերը։ Եթե սադրանք չլիներ, երթը հանգիստ շարժվելու էր դեպի Բաղրամյան 26»,- ասաց նա։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ ոստիկանությունը սադրանքի է ենթարկել «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա սկսած Շանթ Հարությունյանին և Ազատության հրապարակում ներկա մյուս քաղաքացիներին:
«Ոստիկանին կանխամտածված են հանձնարարել քաղաքացիական հագուստ հագնել, լինել ցուցարարների մեջ, ենթարկել ցուցարարներին պրովոկացիայի, որպեսզի հետագայում տուժող ճանաչեն»,- ասաց Հարությունյանը։
Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ նոյեմբերի 5-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված 14 անձինք քաղաքական բանտարկյալներ են:
«Նրանց գործողությունները քաղաքական են, և, բնականաբար, նրանք քաղբանտարկյալներ են։ Հայաստանը շատ կարճ ժամանակ, մի քանի օր կարողացավ չունենալ քաղբանտարկյալ բանտում»,- ասաց Հարությունյանը։