Մեղրիի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած, ավագանու արդեն նախկին անդամ Միքայել Օհանյանը, «Ազատության» հետ զրույցում պատճառաբանելով իր որոշումն, ասաց՝ իրեն ուրիշ բան չէր մնում անելու, անօրինականությունն իր համար անընդունելի է։
«Մեղրին իր բրենդով, իր ամեն ինչով պահելու խնդիր, անհանգստություն կա մեջս»,- ասաց Օհանյանը։
Մարատ Օհանյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն տարածելով՝ նշել է, որ որոշման հիմքում ավագանու արտահերթ նիստն է եղել՝ Մեղրիի, ինչպես տեղացիներն են ասում, Փոքր թաղը և Մեծ թաղը միացնող կամուրջից ոչ հեռու հողատարածքի հողի կատեգորիան փոխելու հարցով:
Անկուսակցական Մարատ Օհանյանը ղեկավարել է ավագանու բնապահպանական հանձնաժողովը: Արդեն նախկին գործընկերներին կոչ է արել մերժել առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել 2500 քառակուսի մետր տարածքի կատեգորիան փոխելու վերաբերյալ քաղաքապետի առաջարկին:
«Դրանով, փաստորեն, ավագանին հերթական անգամ մեղսակից է դարձել Մեղրիում իրականացվող բնապահպանական աղետաբեր քաղաքականությանը»,- նշում է Մարատ Օհանյանը:
Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը շատ հակիրճ գնահատեց ավագանու նախկին անդամի քայլը, ասաց՝ անհեթեթություն է։
Քաղաքապետն ասաց, որ ընտրության ժամանակ Մարատ Օհանյանը եղել է իր թիմից, իսկ նրա որոշմանը հակադարձեց.- «Պետք չէ էսօր ընկնել շատ-շատ բաների ետևից, իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք որևէ գործի մեջ բնապահպանական, չգիտեմ ինչական խնդիրներ որոնենք, ապա կգտնենք։ Նույն Մարատ Օհանյանը, որ բանկի կառավարիչ էր ու «Նիվա» էր քշում, չէր հասկանո՞ւմ, որ էդ մեքենան CO գազ է արտանետում, որը մարդու առողջությանը շատ ավելի վնաս է, քանի ՀԷԿ-ը»։
Օհանյանը, հիմնավորելով ավագանու անդամի լիազորություններից հրաժարվելու քայլը, ուշադրություն հրավիրեց Մեղրիի տարածաշրջանում բնապահպանական խնդիրներին, հանքերի շահագործման ծավալներին, իսկ ՀԷԿ-ի շինարարությունը, ըստ նրա, ավելի կսրի բնապահպանական վիճակը։
«644 քառակուսի կիլոմետր տարածքի վրա տրվել է հանքաշահագործման ուսումնասիրությունների 14 լիցենզիա... իսկ ի՞նչ է նշանակում ՀԷԿ կառուցելը։ Առաջինը՝ այստեղ ոռոգման խնդիր է առաջանում, բացի այդ ՀԷԿ-ը միշտ առաջացնում են բարձր մագնիսական լարում, 30 կմ-ի վրա 9 ՀԷԿ է նախատեսված կառուցել, դա նշանակում է՝ ամբողջ ձորը լցնել մագնիսական դաշտով, առավել ևս որ այդ տարածքներով է անցնում Իրան-Հայաստան բարձրավոլտ լարերը, և այս մեր տարածքը մագնիսական դաշտով ուղղակի ողողվում է։ Իսկ դա առողջական խնդիրների կհանգեցնի, մեղուները կոչնչանան...»,- ասաց Օհանյանը։
Մեղրիի հանրապետական քաղաքապետն այդպես էլ չբացահայտեց ՀԷԿ-ի սեփականատիրոջը.- «Չեմ կարող ասել, ես նույնիսկ չգիտեմ էլ, որ պիտի ՀԷԿ կառուցվի, ընդամենը հողի նշանակություն է փոխվել, իսկ եթե հետագայում ՀԷԿ կառուցեն, ես դրան դեմ չեմ լինի»,- ասաց Արշավիր Հովհաննիսյանը՝ չնշելով նաև հողի կատեգորիայի փոփոխության պատճառը։
Ավագանու նախկին անդամը հերթական ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը համարում է դավադրություն: Նա հիշեցրեց Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման մասին կառավարության որոշումը.- «Կառավարությունը որոշում ունի այդ տարածքի 70 մետր հատվածով որևէ մեկի հողահատկացում չկատարել, որևէ շինություն չկառուցել և այլն։ Բազմաթիվ մեղրեցիների մերժել են՝ կառավարության որոշմանը հղում կատարելու, որ չի թույլատրվում շինարարություն իրականացնել»։