«Սա այն Ռուսաստանի ներկայացուցչի այցն է, ով ունի ցանկություն՝ նորից գաղութացնելու այն պետությունները, որոնք շուրջ 22 տարի առաջ ձեռք բերեցին անկախություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ արտահայտելով իր տեսակետը Ռուսաստանի նախագահի այսօրվա այցի վերաբերյալ:
«Եվ այս գաղութացման գործընթացի մեջ նաև ինքը ունի արդեն իր կողմից նշանակված անձը այստեղ, որը ստանձնել է գուբերնատորի պաշտոն՝ պարոն Սերժ Սարգսյանի մասին է խոսքը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փոստանջյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վլադիմիր Պուտինը նախ այցելելու է Գյումրի, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, և ընդգծեց․ - «Ակնառու փաստ է և ապացույց, որ նրա այցը պայմանավորված է զուտ քաղաքական տրամաբանության ներքո, քաղաքական տրամաբանությունն էլ հենց գաղութացման քաղաքականության տրամաբանության ներքո է»:
«Նա չի գալիս հայ ժողովրդի հետ տնտեսական կամ այլ կարևոր գործընթացների մասին քննարկումներ անցկացնի, նա գալիս է զուտ միայն կայսերական շահը, կայսերական նպատակը սպասարկելու համար և գալիս է քեմալաբոլշևիկյանը սահմանը, որը գծված է այսօր, այդ սահմանի խնդիրը սպասարկելու համար: Եվ հենց ռազմաբազայի այս տիրույթում և ռազմաբազայի տարածք այցելելը հենց այս տրամաբանության ներքո է», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: