Երեկ Երևանում բողոքի ակցիաներ անցկացնելիս ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Հայաստանի ինքնիշխանության մասին իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնած 109 անձանց դեպքում տարբեր վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ են կազմվել, որոնք տուգանքներ են ենթադրում: Քաղաքացիներից մեկն, ըստ պաշտոնական հաղորդագրության, անչափահաս է:
Ոստիկանությունն այսօր հայտարարել է, թե 43 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` «ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու» համար, որը նախատեսում է տուգանք` 50 հազար դրամի չափով: 62 քաղաքացի պետք է տուգանվի 50-ից 100 հազար դրամի չափով՝ «հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` պահանջները չկատարելու» համար: Մեկ քաղաքացու, ըստ ոստիկանության հայտարարության, սպառնում է թե՛ «ոստիկանին չենթարկվելու համար» 50 հազար դրամի չափով տուգանք, և թե՛ «հավաքի մասնակցի՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու» համար` 50-ից 200 հազար դրամի տուգանք: Երեք քաղաքացու էլ սպառնում է տուգանք՝ 20-ից 60 հազար դրամի չափով՝ «հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու» համար: Վերոհիշյալ քաղաքացիները գետնանցման պատին փակցրել էին «Ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն» վերտառությամբ պաստառը՝ Սահմանադրության առաջին հոդվածի ձևակերպմամբ:
Ոստիկանությունը տուգանքների մասին արձանագրությունները դեռ պետք է ուղարկի Վարչական դատարան:
«Երեկվա տեղի ունեցածը նման է և՛ բովանդակությամբ, և՛ առարկայով, 2011 թվականի սեպտեմբերի 21-ին ինձ ոստիկանություն՝ էլի Կենտրոն բաժին բերման ենթարկելու դեպքի հետ, երբ երթի էինք պատրաստվում ելնել ընդդեմ ռուսական զորքի և օտար դրոշների մասնակցության՝ մեր անկախության շքերթին: Ինձ և էլի մեկ հոգու բերման ենթարկեցին ոստիկանություն: Առանց որևէ հիմքի դատարանը որոշեց, որ ոստիկանությունը իսկապես խախտել է այդ երեք հիմնարար սահմանադրական իրավունքները: Ի՞նչ էինք արել մենք՝ եռագույնն էինք պարզել և գոչել էինք՝ ազատ, անկախ Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց երեկ բերման ենթարկվածներից՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ մոտ 5 ամիս առաջ Վարչական դատարանը բավարարել էր նրա հայցը, ճանաչելով Լևոն Բարսեղյանի՝ կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, և ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները 2011 թվականին տեղի ունեցած վերոհիշյալ միջադեպի ժամանակ: Նկատի ունենալով այս նախադեպը, Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ բացի իրենից մի շարք քաղաքացիներ, որոնք երեկ ապօրինի զրկվել են ազատությունից ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, զանգվածային հայցեր են ներկայացնելու դատարան:
«110 դատական գործը ուղղակի կաթվածահարելու է Վարչական դատարանը: Սրանով իրենք իսկապես լուրջ բարդության առաջ են կանգնելու: Ստիպված կլինեն որոշումներ կայացնել հօգուտ ցուցարարների», - կարծիք հայտնեց Լևոն Բարսեղյանը:
Ոստիկանության դեմ առաջին հայցը խոստանում է ներկայացնել 76-ամյա Էմմա Սահակյանը: Տարեց կնոջը երեկ Բաղրամյան 26 հասցեից բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Էմմա Սահակյանը մեկուկես տարի է՝ իր սեփականության իրավունքի վերականգնման պահանջով նստացույց է անցկացնում Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց: Երեկ, սակայն, 76-ամյա քաղաքացուն ոստիկանները բռնի ուժով տարել են բաժին:
«Փոխոստիկանապետն էր Արաբկիրի: Տարածքը, ասաց, վնասազերծում են անում: Այդ ասելուց հետո հայտարարեցին, որ ռումբ է դրված այստեղ: Եվ ասաց՝ պիտի բոլորը ազատեն: Ես, իհարկե, չհնազանդվեցի: Մեկը մի թևիցս բռնեց, մեկը մի թևիցս: Հարկադրաբար տարան: Հիմա ավելի շատ եմ զգում այդ ցավը, թևերիս մկաններն են ուժեղ ցավում», - «Ազատությանը» պատմեց տարեց կինը:
Ոստիկանության երեկվա հաղորդագրության մեջ նշված էր, թե քաղաքացիները «մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել»: Իսկ քաղաքացիներն ու նրանց փաստաբանները պնդում են, որ իրականում ազատ տեղաշարժի, հավաքների ազատության և սահմանադրական մի շարք այլ իրավունքների խախտումներով հանդերձ, ոստիկանությունում մնացել են ոչ թե կարճ ժամանակ, ասենք՝ երեք ժամ, ինչպես պնդում են ոստիկանները, այլ՝ ավելի քան 6 ժամ:
Երեկ ուշ երեկոյան ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո Ազատությանը նման պնդումներ ներկայացրին Արաբկիրի բաժնում «մեկուսացած» 9 քաղաքացիներից մի քանիսը, ինչպես նաև քաղաքացիներին ազատությունից զրկելու հանգամանքների պարզաբանման նպատակով ոստիկանության բաժին այցելած պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցեցին, որ եթե եղել են նման դեպքեր՝ կքննարկեն: