Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Թվիթերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։
«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - գրել է դեսպանը։
400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով ԼՂ մուտք գործելուն․ փոխարտգործնախարարՊաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սա «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։
Բաքվին Հայաստանի վարչապետն է արձագանքել՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այսօր կրկին ընդգծելով, որ Բաքուն խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության Բաքվի մտադրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության Բաքվի մտադրությունը․ Փաշինյան