Մատչելիության հղումներ

Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը անցավ հայկական անցակետը (թարմացված)


«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հասավ Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բեռներն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG