Սամվել Բաբայանն առաջարկում է   Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով ապահովել Արցախում   ժողովրդի անվտանգությունը

Սամվել Բաբայան

Ինչ՞ ելքեր են տեսնում Արցախում ստեղծված իրավիճակից այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևը Ստեփանակերտի հետ երկխոսելու փոխարեն արցախցի պաշտոնյաներից պահանջում է հրաժարական ներկայացնել և լուծարել Լեռնային Ղարաբաղի պետական մարմիները։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը շեշտում, որ միայն այդ դեպքում կարող է համաներման մասին խոսք լինել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. Ալիև

Արցախի նախագահն առայժմ չի արձագանքել Ալիևի այս հայտարարությանը, որը, ի դեպ, ողջունեց պաշտոնական Վաշինգտոնը։ Արայիկ Հարությունյանը չի ներկայացրել նաև, թե ինչ լուծումներ է տեսնում ստեղծված իրավիճակից։

Փոխարենը Արցախի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է գալիս Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության օգտին. - «Ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը Ալիևի պահանջով չի կազմալուծելու պետական ինստիտուտները և ինքն իրեն չի զրկելու սուբյեկտայնությունից, այդ թվում՝ հետագա բանակցություններում։ Ալիևի հռետորաբանությունը ոչ միայն խորացնում է ատելության մթնոլորտը, այլև հրահրում նոր սրացումներ, որից, ի դեպ, չի շահելու առաջին հերթին Ադրբեջանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արցախում բնակվող որևէ հայ թույլ չի տա, որ իր հանցագործ լինել-չլինելը որոշեն Բաքվում»․ Արմեն ԲաղդասարյանՍտեփանակերտը տարակուսանք է հայտնում Ալիևի հայտարարության վերաբերյալ Միլլերի արձագանքի կապակցությամբՓաշինյանն ու Ալիևն այսօր Քիշնևում կհանդիպեն՝ Մակրոնի, Շոլցի, Միշելի մասնակցությամբԵրևանը Վաշինգտոնին հորդորում է համարժեք արձագանքել Ալիևի հայտարարություններին

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի հայտարարությանը, որով նա ողոջունել էր Ալիևի համաներման մասին հայտարարությունը՝ Սամվել Բաբայանը նշում է, որ ամերիկացի պաշտոնյան առաջնորդվում և սպասարկում է իր երկրի շահը։ Իսկ այդ շահը ենթադրում է ընդգծված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչով և պայմանավորված են այդ բովանդակությամբ հայտարարությունները։

Հաշվի առնելով սա, ինչպես նաև Հայաստանի վարչապետի կողմից Արցախն Ադբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը՝ Արցախը, Սամվել Բաբայանի համոզմամբ, պարտավոր է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ նախաձեռնելով Ստեփակարետ-Բաքու ուղիղ բանակցություններ և դրանց արդյունքում ձևավորել Ադրբեջանի հետ փոխվստահության մթնոլորտ. - «Այդ կերպ միայն հնարավորություն կստեղծվի Արցախում ապահվել ժողովրդի անվտանգությունը»։

Պատրա՞ստ է արդյոք Բաբայանն անձամբ բանակցել Բաքվի հետ։ «Ազատության» այս հարցին ի պատասախան մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ բանակցողի անձն էական չէ, կարևորը բանակացությունների բովանդակությունն է։

Պետք է ցույց տալ , որ մի ամբողջ ժողովուրդ չի կարող հանցագործ լինել ու հետո համաներման ենթարկվել. Վահրամ Բալայան

VahraԱրցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանը համաձայն է՝ պետք է խոսել Բաքվի հետ, սակայն հիշեցնում է, որ Ադրբեջանի հետ երկխոսելու Ստեփանակերտի նախորդ փորձերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել, քանի որ Բաքուն մշտապես խոսում է արցախցիներին Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու մասին, պնդում, թե պատրաստ է խոսել արցախցիների հետ, որպես իր երկրի ներսում ապրող ազգային փոքրամասնության. - «Այլ բան է, որ, ասենք, միջազգային կառույցների միջնորդությամբ, նախապես հայտարարված օրակարգերով հանդիպումներ լինեն։ Դա այլ հարց է։ Բայց եթե օրակարգերը չկան, ինչի՞ մասին պետք է խոսվի»։

Արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահի համոզմամբ, Արցախը պետք է շարունակի պաշտպանել իր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը՝ միջազգային կառույցների հետ երկխոսության միջոցով. - «Ցույց տալով, որ մի ամբողջ ժողովուրդ չի կարող հանցագործ լինել և ենթարկվել հետապնդման կամ բանտարկման, հետո նորից համաներման»։

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում ելք տեսնում են թե' քաղաքական և թե' դիվանագիտական ճանապարհով։ Բայց դրա համար, նախ և առաջ, Արցախի իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի և, անձնական վախերը մի կողմ դնելով, հայտարարի, թե ինչպես հայտնվեցին այս իրավիճակում և ով է թիվ մեկ պատասխանատուն. - «Այն չարաբաստիկ ծրագիրը, որ էսօր գործում ա Արցախի մասով, պետք է բացահայտվի սկզբից մինչև վերջ։ Իշխանությունը պետք է հստակ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանին նա երբևէ թույլ չի տվել, որ Արցախի անունից, բացի ինքնորոշումից, այլ հարցեր քննարկի, որը այսօր քննարկում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք է ասի, որ հայրենիքի հաշվին պետք չէ մտնել առևտրի մեջ և հանձնել հայրենիքի մի մասը իշխանությունը պահելու համար»։

Արցախցի ընդդիմադիր գործիչը ենթադրում է, որ Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական ուժերը, նաև Հայաստանի ժողովուրդը թույլ չեն տա Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթ ստորագրել։

Հարցին, թե ի՞նչ վախեր ունի իշխանությունը, Գալստյանն արձագանքեց. - «Տեսնելով Նիկոլ Փաշինյանի գործելաոճը, ինձ թվում է, կարող ա և որոշակի կոմպրոմատներ ունենալ... ոչ միայն Արայիկ Հարությունյանի, օրվա իշխանություններից շատերի վրա»։

Արցախի նախագահն այսօր կառավարության անդամներին հանձնարարականներ է տվել անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած խնդիրների հաղթահարման վերաբերյալ։ Դրանց բովանդակությունը նախագահի գրասենյակը չի բացահայտել։