Քիչ առաջ Քիշնևում մեկնարկել են Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես փոխանցեցին Հայաստանի կառավարությունից, հանդիպումը նախ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով է մեկնարկել, ապա միացել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։
Այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել, որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: