Եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, և Հայաստանի կառավարությանը կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին ուղղված ցանկացած տարածքային պահանջից:
Այս հայտարարություններն Ալիևն արել է Բաքվի Գլոբալ իններորդ ֆորումի բացման ժամանակ՝ վտանգավոր ու ապակառուցողական համարելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հայտարարությունները:
Նա վերստին պնդել է, թե Ադրբեջանի կազմում նման վարչատարածքային միավոր գոյություն չունի. - «Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի սա և հրաժարվի պատմությունը խմբագրելու փորձերից: Պատմությունը արդեն գրվել է, և այսպես ասած բանավոր համաձայնություն է կայացվել, որ ոչ ոք չի խոսելու կարգավիճակի մասին: Ցավոք, այդ մասին խոսվում է, ինչը կարող է բերել շատ լուրջ հետևանքների: Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան անել նույնը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստըՀիշատակելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հայտարարությունը՝ Ալիևը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին՝ հավատացնելով, թե դրանք լիովին պաշտպանված կլինեն. - «Ադրբեջանը բազմազգ երկիր է, և հայ բնակչությունը ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը չէ: Այդ պատճառով մեր սահմանադրությունը հավասար իրավունքներ է ապահովում բոլոր ազգերի, այդ թվում Ադրբեջանում ապրող հայերի համար: Իհարկե, մենք հոգ կտանենք նրանց իրավունքների և անվտանգության համար»:
Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եղել, որը սովետական իշխանությունները 1920-ին Հայաստանին են փոխանցել: Սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար:
Պաշտոնական Երևանը բազմից է հայտարարել, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, և խաղաղության բանակցությունների համար առաջարկել է դիտարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Այնուհանդերձ, մայիսին Բրյուսելում Փաշինյան-Ալիև վերջին բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարության մեջ կարգավիճակի մասին ոչ մի հիշատակում չկար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան, հակառակի մասին շահարկումն ափսոսանք է հարուցում. ԵՄԲաքվի ֆորումում Ալիևը նաև կրկին հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» և պնդել, որ առանց դրա բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ, Հայաստանը ժամանակ է ձգում և չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը հաղորդակցական ուղիների բացման և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովման վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին». Իլհամ ԱլիևՍրան հակառակ Ադրբեջանը, նրա խոսքով, կատարում է իր պարտավորությունները՝ ապահովելով Հայաստանի անարգել կապը Ղարաբաղի հետ Լաչինի ճանապարհով. - «Զանգեզուրի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը ապագայում տարածաշրջանային խաղաղության հաստատման հիմնարար տարրերից է: Եթե մեզ համար չապահովեն մուտք ու ելքը, ապա շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Հայաստանի հետ համակեցության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը ուղղված Ադրբեջանի ջանքերը ապարդյուն կլինեն»:
Պաշտոնական Երևանը, սակայն, շարունակում է պնդել, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, դրա շուրջ որևէ պայմանավորվածություն չկա և խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ալիևը այս անգամ էլ չի մոռացել անցած 30 տարիներին ղարաբաղման կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկ խմբին ու վերստին հայտարարել, թե Ադրբեջանը լուծել է հակամարտությունը և այդ կառույցի կարիքն այլևս չկա. - «Ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրենք»:
Ադրբեջանի նախագահի կանխատեսմամբ, եթե կողմերը լավ աշխատեն, ապա հնարավոր կլինի խաղաղության պայմանագիրը կնքել մեկ տարվա ընթացքում։
Չնայած ողջ ելույթի ընթացքում հնչած զգուշացումներին ու սպառնալիքներին, նա ընդգծել է, որ Երևանը ընդունել է ապագա պայմանագրի համար Բաքվի 5 սկզբունքները, և այժմ պետք է առաջ գնալ ու գործնական քայլեր կատարել։ Ավելին, Ալիևը տեղեկացրել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի հանձնաժողովը և նույնը ակնկալում է Հայաստանից։
Երևանը նման հանձնաժողովի մասին պաշտոնապես ոչինչ չի հայտնել։ Ալիևն էլ հանձնաժողովի մասին այլ մանրամասներ չի հայտնել։