Մատչելիության հղումներ

Երեք նոր անցակետեր հայ-ադրբեջանական սահմանին․ նախագիծն՝ e-draft.am-ում


Երեք նոր անցակետեր հայ-ադրբեջանական սահմանին. «Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»․ e-draft.am-ում, նախագիծը շրջանառության մեջ է դրված։

Նախանցած շաբաթ Հայաստանի գործադիրի ղեկավարն էր կառավարության նիստում հանձնարարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել ադրբեջանական կողմի անարգել անցումը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան՝ ընդգծելով՝ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաշինյանի հայտարարությունը՝ կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ

Պատրաստ ենք ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով. վարչապետ
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00

Փաշինյանի հայտարարությունից երկու շաբաթ անց նախագիծն արդեն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում շրջանառության մեջ է։ Բոլոր երեքն էլ ավտոմոբիլային անցակետեր են լինելու։

Փաշինյանի հայտարարությունը՝ կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ

Եթե որոշումը կառավարության նիստում ընդունվի, ԱԱԾ տնօրենն էլ պետք է երկու շաբաթում ապահովի իրավական ակտի ընդունումը, որը կերաշխավորի այս նոր անցակետերով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգությունը։ Բայց թե մաքսային ինչ կարգավորումներ են գործելու, նախագիծը չի հստակեցնում։

Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովը որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թե վերջնական համաձայնության են եկել ճանապարհների բացման հարցում։

Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ, Շահին Մուստաֆաև) առաջին հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․
Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ, Շահին Մուստաֆաև) առաջին հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Պաշտոնական Երևանն էլ դեռ նախաձեռնության վերաբերյալ պատասխաններ չի տալիս։ Գնահատականներից ձեռնպահ են մնում նաև ընդդիմադիրները։

Նախագիծը e-draft.am-ում հանրայնորեն քննարկման է դրվել երկու շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 2-ը։ Թե երբ կհայտնվի կառավարության օրակարգում, հստակ չէ։

Հայաստանը փորձում է պրոակտիվություն ցուցաբերել՝ չեզոքացնելու «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին պնդումները, կարծում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Քոչինյանի հարցազրույցը «Ազատությանը», 18-ը օգոստոսի, 2022թ․

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյան
please wait

No media source currently available

0:00 0:00:28 0:00

Նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետում նշվում է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Ադրբեջանական կողմից պնդում են, թե անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չպետք է որևէ վերահսկողություն իրականացնի:

Մոտ ամիսուկես ամիս առաջ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի շուրջ կողմերը մոտ են հետևյալ պայմանավորվածության՝ նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը, այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։ Թեև այս մասին հրապարակումներ էին եղել նաև այլ լրատվամիջոցներում, սակայն պաշտոնական աղբյուրները մինչ այս այդ տեղեկությունը ոչ հաստատել են, ոչ էլ հերքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG