Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Լաչինի նոր ճանապարհին


Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասնովն այսօր Բաքվում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձել է Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի շահագործման հարցին։

«Նախարարը պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել կապված այն հարցերի լուծման հետ, որոնք առնչվում են Լաչինի միջանցքի օգտագործման նպատակով կառուցված նոր ճանապարհի շահագործմանը», - հաղորդում է APA գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հասանովը նաև հանձնարարություններ է տվել «այն գործողությունների վերաբերյալ, որոնք ընթանում են հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքի այն հատվածում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG