Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բաքուն ամեն դեպքում տրանսպորտային հաղորդակցություն կհաստատի Նախիջևանի հետ։
«Արդեն մեկնարկել է Արազ գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը։ Այսինքն` մենք Նախիջևանի հետ տրանսպորտային կապի այլընտրանք ունենք»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ «պարզապես Հայաստանին հնարավորություն է տրվել, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային համագործակցությունից, և եթե Երևանը սխալ որոշում կայացնի, ապա կվնասի ինքն իրեն»։