«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաև՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի: Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները: Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին: Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության գաղափարն ավելի բարձր կլինի»: