Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը


Ամերիկյան ռազմական օդանավերը Միջերկրական ծովում խարսխված ավիակրի վրա, հունիս, 2013թ․
Ամերիկյան ռազմական օդանավերը Միջերկրական ծովում խարսխված ավիակրի վրա, հունիս, 2013թ․
Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիան, որտեղ արդեն երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմը ընդամենը մի քանի օր անց կարող է վերածվել արդեն տարածաշրջանային հակամարտության:

Պաշտոնական Երևանը մինչ օրս շարունակում է չեզոքություն պահպանել Սիրիայի հարցում և բավական կցկտուր տեղեկություններ տրամադրել այդ երկրում մնացած տասնյակ հազարավոր հայերին տարհանել-չտարհանելու վերաբերյալ: Երեկ, սակայն, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզորոշ ակնարկել է, որ սպասում են սիրիահայերի մեծ հոսքի, և որ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման վատագույն սցենարին:

Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի վարչակազմը է՛լ ավելի է խստացնում ճնշումները ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, ճաղերի ետևում են հայտնվել տասնյակ լրագրողներ և իրավապաշտպաններ: Շարունակական այս ճնշումներին արդեն անդրադարձել են արևմտյան մի շարք կառույցներ, այսօր էլ հատուկ զեկույց է հրապարակել հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը:

please wait

No media source currently available

0:00 0:10:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG