«Հրապարակ»-ը գրում է․ - «ՀՀ քաղաքացին այլևս նախկինը չէ․ նա պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, և դրա համար նրան առանձնապես ուղղորդել, առաջնորդել, հուշել պետք էլ չէ: Ուղղակի ոչ ոք չի կարող ասել, թե ինչը կկպչի հայ մարդու «ներվին», ինչից նա կզայրանա ու նորից փողոց կելնի: Ոչ ոք չի կարող ասել նաև, թե ովքեր կլինեն այդ պայքարի առաջամարտիկները՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞րը, լրագրողնե՞րը, թե՞ տնային տնտեսուհիները: Պարզ է, որ քաղաքական ընդգծված լիդերների կարիք ժողովուրդը չունի, ծախվելու պատրաստ կուսակցական առաջնորդներ նրան այլևս պետք չեն»: