Հայաստանից մեկնող ու ժամանող բոլոր քաղաքացիների անձնական տվյալները տրամադրվում են նաև Ռուսաստանի իշխանություններին։ Ավելին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) հասանելի են ոչ միայն Հայաստանի սահմանը հատող անձանց անձնագրային տվյալները, այլ նաև, թե երբ, որ անցակետով ու որ ուղղությամբ է քաղաքացին հատել սահմանը, ինչ տրանսպորտային միջոցով և ում հետ։
Օհանյանը տեղեկացնում է, որ սկսել է խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը, առաջիկա օրերին հանդես կգա քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությամբ։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ավելի շատ ուղղված էր միջազգային հանրությանը, պնդում են հայաստանյան փորձագետները։
Կառավարությունն առաջարկում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնյաներին։ Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա:
4+4+4 ձևաչափի մաս կազմող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք չեն ցանկանում լեգիտիմացնել այդ գործընթացը
«Այս պահին բանակցություններ չկան»,- Լեռնային Ղարաբաղում հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն այսօր հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր դեմքին։
Ընդդիմադիր ՀԱԿ-ը պահանջում է վերացնել համայնքային հիմնադրամները:
«Հանրապետական լինելը պատիվ ա, հպարտություն ա, ու յուրաքանչյուր հանրապետական պետք ա դա գիտակցի», - իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արած այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է, որ իր վարկանիշն անկում ապրի։
Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը և աշխարհահռչակ այլ սփյուռքահայեր ապրիլին խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կժամանեն Հայաստան:
Մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի, որտեղ կընտրի կուսակցության նախագահի տեղակալներին։
Եթե 2007 թվականին երկրում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, ապա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այդ թիվը հասել է մոտ 30-ի: Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ․ պաշտոնական տվյալներով, վերջին 9 տարիներին Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել մոտ 335 հազար քաղաքացի:
Ընդդիմադիրների համոզմամբ՝ խորհրդարանական ընտրություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մտադրություն հայտնած ԱՄՆ դեսպանությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ հստակ ակնարկել է իշխանություններին, որ ընտրակեղծարարության դեպքում Արևմուտքը կվերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ։
Իշխող ուժի համագումարում բազմաթիվ էին ելույթները, որոնցում հռետորները շնորհակալություն էին հայտնում երկրի նախագահին՝ «Հայաստանն, ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավար դարձնելու համար»:
Առաջիկայում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում հնարավոր է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի:
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի շուրջ այսօր խորհրդարանում կարծիք հայտնեցին անգամ ամբիոնից հազվադեպ ելույթ ունեցող պատգամավորները։
Ծախսերի կրճատումը, սակայն, գրեթե չի ազդի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգևատրումների վրա: Տնտեսումը կկատարվի հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին:
Բեռնել ավելին