26 համայնքներից միայն երկու գյուղում է, որ ընդդիմադիրներ թեկնածուներ են մասնակցում ընտրություններին։
Հայաստանին սահմանակից Ժդանովական գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց մոտ ձմեռը վեց ամսից ավելի է տևում։ Ջավախքի առավելապես հայաբնակ այս գյուղում ձյան հսկա շերտից մարդիկ ազատվում են սեփական միջոցներով, իսկ տները ջեռուցում փայտի վառարաններով։
Ջավախքի ուսուցիչները նշում են, որ չնայած խոստումներին, Հայաստանից դասագրքեր, հայալեզու այլ օժանդակ նյութեր այդպես էլ չեն ստացել:
Շուտափույթ լուծում չստանալու դեպքում, ցուցարարները խոստացան վերադառնալ՝ երեխաների հետ գիշերելու Կառավարության շենքի մոտ։
Այսօր «Նաիրիտ»-ի նախկին աշխատողներն, ովքեր մոտ տարիուկես աշխատավարձ չեն ստացել, բողոքի հերթական ակցիան իրականացրին:
«Նաիրիտ»-ի աշխատակցիները այսօր ևս հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում Հայաստանի կամ Ռուսաստանի անձնագրերով արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր ջավախահայեր զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից:
Լեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում ուրբաթ օրը մահացել է ժամկետային զինծառայող՝ տասնութամյա Ալբերտ Սաֆարյանը։
Այսօր նրանք կրկին երկրի նախագահի նստավայրի մոտ էին:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողները նորից հավաքվել էին Կառավարության շենքի առջև՝ գործադիրից որևէ պատասխան ստանալու հույսով։ Պահանջը նույնն է՝ 18-24 ամիսների չստացած աշխատավարձի վճարում։
Սևազգեստ մայրերն ասում են՝ ընդամենը ուզում էին գնալ նամակների բաժին՝ երկրի նախագահին ուղղած իրենց նամակի մասին տեղեկություն ստանալու։
Գործարանի աշխատակիցներին այսօր էլ ոչ ոք չընդունեց։
ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ մշակման փուլում գտնվող «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով փորձ է արվում իրենց հանդեպ պետական վերահսկողություն սահմանել։
Հայ գործարարներից շատերն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել Ռուսաստան ապրանք արտահանելու հետ կապված խնդիրները, որոնք ծագել էին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
Եվրախորհրդի վերջին զեկույցի համաձայն, Հայաստանը 47 պետությունների շարքում առաջիններից մեկն է ազատազրկվածների թվի աճով, և վերջիններից մեկը՝ նրանց վրա ծախսվող գումարի չափով:
ՄԱԿ-ը դեռ սպասում է Հայաստանի պատասխանին, թեև վերջնաժամկետը արդեն լրացել է։
Ուսխորհուրդը կարծում է, որ բուհի ղեկավարությունը փորձում է խաթարել իր ինքնավարությունը։
Վնասվել են փոքրիկի ոտքերը։
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ցույց անցկացրին Կառավարության շենքի առջև լիցենզավորման նոր կարգի դեմ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր վերահաստատեց Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կայանալիք միջոցառումներին։
Բեռնել ավելին