Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ եթե Ամուլսարի հանքի շահագործումը Սևանա լճին և Ջերմուկին անգամ 0,1 տոկոսով վնաս հասցնի, ապա հանքը չի շահագործվի: