Մատչելիության հղումներ

Միջին մասնագիտական կրթություն ստացող 479 քաղաքացի այս տարի զինծառայությունից տարկետում կստանա


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

2019-20 թվականների ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի այս տարի կօգտվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այդ քայլին գնացել են, քանի որ իրենց համար նաև միջին մասնագիտական կրթությունն է կարևոր՝ արդյունքում, ըստ նախարարի, ենթասպայական կազմի կրթական մակարդակը կբարձրանա:

Տոնոյանը նաև փոխանցեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրով Պաշտպանության նախարարության պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը՝ դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններով։ 320-ից 281-ը թեստավորման արդյունքներով ստացել են դրական գնահատական:

Ի դեպ, Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ նվազում է «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը՝ 3 տարուց դառնալով 2 տարի 3 ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG