Մատչելիության հղումներ

Խուզարկություն է կատարվել Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի աշխատասենյակում


Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատություն» հետ զրույցում հաստատեց, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ֊ում քննվող գործի շրջանակներում:

Հենց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր ​մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթն էլ կասեցնելով՝ ուղարկել այն ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկված է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին: Այլ մեկնաբանություններից ձեռնպահ ենք մնում»:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG