Մատչելիության հղումներ

Արարատի մարզում ավտովթարի զոհերի թիվը հասավ 7-ի․ մահացել է նաև 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը


Ողբերգական պատահարը Զոդի կամրջի վրա, 6-ը հուլիսի, 2019թ․
Ողբերգական պատահարը Զոդի կամրջի վրա, 6-ը հուլիսի, 2019թ․

Հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին հինգշաբթի օրը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Երեկ մահացել է այրվածքաբանության կենտրոնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Վրաստանում տեղի ունեցած ավտովթարին․ այս դեպքում զոհերի թիվը 3-ն է, որոնցից 2-ը երեխաներ են։

Արսեն Թորոսյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրառմամբ հայտնել էր, որ Վրաստանում վթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվել է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG