«Առավոտ»-ի զրուցակիցն է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը, ով ասում է. - «Փոխադարձ վստահության հաստատումը եւս մի խնդիր է, որի ուղղությամբ պետք է սկսել աշխատել: Դա մի խնդիր է, որ գոյություն ունի տասնամյակներ շարունակ՝ հարաբերությունների, փոխհամաձայնությունների բացակայության, պատմական սկեպտիցիզմի, Հայաստանի մասին Թուրքիայում եւ Թուրքիայի մասին՝ Հայաստանում առկա պատկերացումների պատճառով: Փորձագետները պետք է սկսեն զբաղվել դրանով եւ մշակեն փոխվստահություն կառուցելու մեխանիզմներ»: ԼՐԱՑՎԱԾ