«Երկաթուղային մեր ամբողջ համակարգը մշտապես պահպանվել է շահագործման համար համապատասխան վիճակում, այդ թվում՝ այն հատվածը, որը չի շահագործվում: Բայց միշտ պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացվում են», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց նախարարը՝ հավելելով. - «Հենց այսօր եթե որոշում կայացվի, մեկ-երկու օրվա ընթացքում երկաթուղային փոխադրումները կարող են արդեն իրականացվել»:
Հետագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային բեռնափոխադրումների հետ կապված վագոնների քանակի խնդիր, նախարարի վստահեցմամբ, Հայաստանը չունի:
Գուրգեն Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրին։ Նախարարի խոսքով, բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ՝ երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացնելու համար։
«Մնացած բոլոր գործողությունները բխելու են այս առաջին քայլից», - հայտարարեց նախարարը: - «Ֆինանսական մասով կարող եմ ասել, որ դեռեւս այս տարի իրանական կողմի հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ նման ծրագիրը սկսելու դեպքում իրանական կողմը պատրաստ է մինչեւ 400 միլիոն դոլար գումար հատկացնելու երկաթուղու շինարարության համար՝ Հայաստանի տարածքում»:
Խոսելով Հայաստանից դեպի Թուրքիա տանող ավտոճանապարհների մասին՝ Գուրգեն Սարգսյանը ասաց. - «Դեպի Մարգարա ճանապարհի վրա այսօր Ասիական զարգացման բանկի ծրագրով արդեն որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացվում են: Ինչ վերաբերում է Գյումրիի մոտ ելքին, ապա դա միայն ելք չէ դեպի Թուրքիա: Դա նաեւ կապում է մեր որոշակի գյուղերը, որոնք գտնվում են սահմանում, եւ այդ ճանապարհների հետ կախված կան ծրագրեր, որոնք կարող են եկող տարի իրականացվել»: